Հայաստանը համերաշխ է Բրազիլիայի հետ․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Բրազիլիային
Aug 10, 2024
1 min read

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Բրազիլիային ավելի քան 60 մարդու կյանք խլած ավիաաղետի կապակցությամբ։
«Հայաստանը համերաշխ է Բրազիլիայի հետ, որը սգում է Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով 61 ուղևորի և անձնակազմի անդամի մահը։
Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,- նշված է նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։




















