top of page

Նեթանյահուն հայտարարությամբ է հանդես եկել

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 7, 2024
  • 1 min read

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է և՛ պաշտպանական, և՛ հարձակողական գործողությունների։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից։


«Մենք պատրաստ ենք և՛ պաշտպանության, և՛ հարձակման։ Մենք կհարվածենք մեր թշնամիներին և վճռական ենք պաշտպանելու մեզ»,- ասել է Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակի նորակոչիկների հետ հանդիպման ժամանակ:


Նշենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրումը սկսվել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի տան վրա հարձակումից հետո։ Ենթադրաբար, տունը խոցվել է իսրայելական հրթիռով։ Նա Իրանում էր՝ մասնակցելու երկրի նոր նախագահ Մասուդ Պեզեշկիանի երդմնակալության արարողությանը։

1/3131
bottom of page