Աշնանը Գեղարքունիքի մարզում կիրականացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում
- Lilit

- Aug 2, 2024
- 1 min read

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն անցկացրել են Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին իրականացվող գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը։
Ստեփան Մնացականյանը ներկայացրել է 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 31-ը անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, կարևորությունը և առանձնահատկությունները:Անդրադարձ է կատարվել մարզային հանձնաժողովի և համայնքապետարանների կողմից ակնկալվող նախապատրաստական աշխատանքներին ու հաշվառման գործընթացին ցուցաբերվելիք օժանդակությանը վերաբերող հարցերին:Ծրագիրը կնպաստի գյուղատնտեսության ոլորտի ամբողջական բարելավմանը՝ ոլորտը դարձնելով միջազգային չափորոշիչներին համապատասխան։Մարզպետ Կարեն Սարգսյանը կարևորել է ծրագրի իրականացումը և հավաստիացրել, որ գործընթացը մարզում կկազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ և պատշաճ մակարդակով։




















