top of page

Եվրոպայում գազի գինը շարունակում է թանկանալ

20 hours ago
1 min read

Եվրոպայում գազի բորսայական գնանշումներն աճում են 3%-ով՝ հասնելով գրեթե 982 դոլարի հազար խորանարդ մետրի դիմաց, հետևում է Լոնդոնի ԱՅՍԻԷՍ բորսայի տվյալներից։


Հոկտեմբերյան (մոտակա) ֆյուչերսները՝ ՏԻՏԻԷՖ ինդեքսով (Եվրոպայում խոշորագույն բաշխիչ կենտրոնի, որը գտնվում է Նիդեռլանդներում), աճուրդները բացել են 972,3 դոլարի ցուցանիշով (+1,8%): Իսկ Մոսկվայի ժամանակով 9.16-ի դրությամբ ցուցանիշը կազմում է 981,8 դոլար (+2,8%): Գնանշումների դինամիկան ներկայացվում է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնից՝ 955,5 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։


Եվրոպայում գազի բորսայական գնանշումները գագաթնակետին են եղել 2021-2022 թվականներին։ Այդքան կայուն բարձր գներ չեն եղել գազի բաշխիչ կենտրոնների գործունեության ամբողջ պատմության ընթացքում՝ 1996 թվականից ի վեր։ Իսկ 3 892 դոլարի պատմական ռեկորդին հազար խորանարդ մետրի դիմաց գնանշումները հասել են 2022 թվականի գարնան սկզբին։


Այնուհետև գնանշումները նկատելիորեն նվազել են, և Եվրոպայում գազի նոր զգալի թանկացմանը հանգեցրել է այս տարի Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտությունը։ Մարտ ամսվա միջին բորսայական գները արդյունքում աճել են գրեթե 60%-ով՝ փետրվարի համեմատ, գերազանցելով 600 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց։ 


Հուլիսի արդյունքներով հաշվարկային գները կտրուկ աճել են գրեթե 20%-ով ամսական արտահայտությամբ՝ կազմելով միջինում 637,5 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։ Օգոստոսի արդյունքներով միջին հաշվարկային գինը կազմել է 745,4 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, ինչը 17%-ով բարձր է հուլիսի մակարդակից։


Օգոստոսին առևտրաշրջանի ընթացքում գները հաղթահարել են 800 դոլարի սահմանագիծը հազար խորանարդ մետրի դիմաց՝ առաջին անգամ հինգ ամսվա ընթացքում։ Սեպտեմբերի սկզբին դրանք հատել են 900 դոլարի, իսկ անցած երկուշաբթի՝ կարճ ժամանակով, նաև 1000 դոլարի սահմանագիծը հազար խորանարդ մետրի դիմաց։


Օգոստոսի վերջին զանգվածային լրատվամիջոցները, հղում անելով փորձագետներին, չէին բացառում, որ ձմռանը Եվրոպայում գազի բորսայական արժեքը կարող է գերազանցել 1200 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց՝ պահեստարանների լցման հետ կապված խնդիրների պատճառով։

1/3621
bottom of page