top of page

Կոչ եմ անում հեղափոխություն անել. Քոչարյանենցից նույնիսկ կոշիկը վերադարձնելու ենք ՀՀ սեփականությանը. Փաշինյան

13 hours ago
1 min read



«Մենք ոչ մի բան չենք զիջել․ զրո է մեր զիջումների թիվը։ Նրանք, ովքեր ասել են, որ մենք բան ենք զիջել, թող ասեն»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Ղարաբաղի հետ կապված՝ նորեկ պատգամավորներին վարչապետը հիշեցրել է. «Երբ 2023-ին Ղարաբաղում իշխանափոխություն էին անում և տոնում, շնորհավորում իրար, դրանից մի քանի օր հետո Ղարաբաղում ոչ մի հայ չմնաց»,-շեշտել է նա։


Փաշինյանը նաև հավելել է, որ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համարում են, որ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի՝ մի քանի հարյուր մլն դոլարի հասնող սեփականությունն օրինական է, ես ուղիղ կոչ եմ անում դուրս գալ և հեղափոխություն անել։ Որովհետև մեր քաղաքական կամքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանենցից ապօրինի ձեռք բերված նույնիսկ կոշիկը վերադարձնելու ենք ՀՀ սեփականությանը։



«Ով համաձայն չի, լ»,- ասել է Փաշինյանը:

1/3621
bottom of page