ՆԳՆ-ն՝ Երևանում 17-ամյա աղջիկները ձերբակալության մասին․ մանրամասներ
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով: Այս մասին հայտնում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Հարավարևմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով Ոստիկանության Գվարդիայի գործընկերների հետ համատեղ ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։
Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ՝ ընդհանուր 61,19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։
Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։




















