top of page

Հայաստանում բռնությունները շատանալու են. դա խրախուսվում է ամենաբարձր ամբիոններից. իրավապաշտպան

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 days ago
  • 1 min read

ree

Երեկ դիմակավորված անձիք հարձակվել էին հասարակական գործիչ Միհրան Հակոբյանի վրա և ծեծի ենթարկել նրան։ Հակոբյանը գանգուղեղային վնասվածքով, սալջարդով և քթի կոտրվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։

 Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանիխոսքով՝ գնալով նման դեպքերը շատանալու են։

«Հասարակության մեջ  բռևեռացում է, իսկ տարակարծությունը, որպես ժողովրդավարության արժեք, բավականին թուլացել է։ Այդ բևեռացումն ավելի է խորանալու՝ նախընտրական քրոզարշավի, ընտրությունների նախաշեմին։ Դա անմիջականորեն սնուցվում է բարձր ամբիոններից՝ թե բառապաշարի ցածր որակի, միմյանց վիրավորելու, թե՛ գործողություններ հրահրելու միջոցով»,- զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական ներկայացուցիչները բազմիցս հայտարարում են, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, Հովհաննիսյանն արձագանքեց, որ վաղուց դա արդեն այդպես չէ։

Իրավապաշտպանը շեշտեց՝ նախորդ իշխանությունների ժամանակ էլ էր նույն գործիքակազմն օգտագործվում. «Տարբերություն չեմ զգում, այդպիսի հարձակումներ մշտապես եղել են այլ կարծիքներ հնչեցնողների նկատմամբ, ամենաթողությունը մշտապես եղել է, մի փոքր դադար կար այն ժամանակահատվածում, երբ երկրում փոփոխություններ տեղի ունեցան, և, իսկապես, փորձ էր արվում հասարակության կողմից շարժումների միջոցով գեներացված արժեքները դարձնել երկրում կառավարման մեթոդ, բայց դա տեղի չունեցավ։ Ավելի հարմարավետ համարվեց հին, փորձված գործիքակազմով, ուժով պահպանել իշխանությունը»։

Ըստ նրա՝ այդ ամենը պետք է վերահսկվեր պետության կողմից, սակայն ինչի մասին է խոսքը, եթե նման դեպքերը հրահրվում են ամենաբարձր ամբիոններից։

«Ամենաթողություն է, բացարձակապես հետամուտ չեն լինում, որ մարդկանց նկատմամբ բռնի գործողությունները բացահայտվեն, հնարավոր է նաև, որ անմիջականորեն խրախուսվում են»,-հավելեց նա։

bottom of page