Գերվերամշակված սնունդը բարձրացնում է աղիներում նորագոյացությունների հավանականությունը երիտասարդ կանանց մոտ. JAMA Oncology
- Lilit

- Nov 14
- 2 min read

Գիտնականները տեղեկացրել են նոր տագնապալի կապի մասին. հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են JAMA Oncology ամսագրում, հիսունից երիտասարդ կանանց մոտ, ովքեր մշտապես օգտագործել են գերվերամշակված մթերքներ, նկատելիորեն բարձրացել է աղիներում անոմալ գոյացությունների վաղ առաջացման հավանականությունը, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերաճել քաղցկեղի։ Գերվերամշակված սնունդ սովորաբար համարում են արդյունաբերական մթերքները, որոնք պատրաստ են օգտագործման կամ պահանջում են նվազագույն տաքացում, հարուստ չեն ամբողջահատիկ բաղադրիչներով, բջջանյութով եւ վիտամիններով, բայց պարունակում են մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, շաքար, աղ եւ սննդային հավելումներ։
Թեեւ ԳՎՍ դասակարգումը վիճելի է մնում եւ, այնուամենայնիվ, նման մթերքները միանման վտանգավոր են, մի շարք հետազոտություններ արդեն դրանք կապում են սիրտ-անոթային հիվանդությունների եւ վաղ մահացության բարձր վտանգի հետ։
Հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Էնդրյու Չենը Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցից նշել է, որ հետազոտությունը դարձել է այն փորձի մի մասը, թե ինչու են աղիների քաղցկեղի դեպքերը երիտասարդների մոտ շարունակում ավելանալ։ Նա նշել է, որ բոլոր պոլիպները չէ, որ դառնում են չարորակ, սակայն քաղցկեղի դեպքերի մեծ մասը երիտասարդների մոտ սկսվում է հենց այդ նախաքաղցկեղային գոյացություններից՝ կոնվենցիոնալ ադենոմաներից։
Հեղինակներն օգտագործել են «Բուժքույրերի առողջության հետազոտություն 2» երկարաժամկետ նախագծի տվյալները, որն սկսվել է 1989թ.։ Մասնակիցները չորս տարին մեկ անգամ լրացրել են մանրամասն տվյալներ սննդի մասին։ Ամփոփիչ վերլուծության մեջ մտել են ավելի քան 29 հազար կանանց տվյալները, որոնք կոլոնոսկոպիա են անցել 1991թ. հետո եւ հիվանդության պատմության մեջ պոլիպներ, աղիների բորբոքային հիվանդություններ կամ քաղցկեղի այլ տեսակներ չեն ունեցել, բացի մաշկի ոչ մելանոմային քաղցկեղից։
Դիտարկման ընթացքում, մինչեւ 2015թ., նրանց մոտ, ովքեր օգտագործել են միջինը մոտ տասը բաժին գերվերամշակված մթերքներ ամեն օր, կոնվենցիոնալ ադենոմաների վաղ առաջացման վտանգը մոտ 45 տոկոսով ավելի բարձր էր, քան այն կանանց մոտ, ովքեր ամեն օր այդ մթերքների մոտ երեք բաժին էին օգտագործել։ Ընդ որում, պոլիպների այլ տեսակի՝ սրածայր ախտահարումների հետ կապ չի հայտնաբերվել։
Գիտնականներն ընդգծել են, որ հետազոտությունն ունի սահմանափակումներ, այն հիմնված է ինքնահաշվարկների վրա, մթերքների դասակարգումը մշակման մակարդակի վերաբերյալ մնում է բարդ, իսկ տվյալները չեն գնահատում քաղցկեղի հետագա զարգացումը։ Այնուամենայնիվ, գոյություն ունեն ճշմարտանման մի քանի մեխանիզմներ․ գերվերամշակված սնունդը կարող է նպաստել նյութափոխանակության խանգարմանը, ճարպակալմանը, երկրորդ տեսակի դիաբետին, ինչպես նաեւ առաջացնել քրոնիկական բորբոքում կամ ներգործել աղիների միկրոֆլորայի եւ պաշտպանական պատնեշի վրա։




















