top of page

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարություն է տարածել

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 31
  • 1 min read
ree

Գյումրու քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, հայտնում ենք, որ Գյումրիի քաղաքապետարանում ստացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2025 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 01-2025-Ա/Ս եզրակացությունը՝ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող՝ Ավետիս Առաքելյանի կողմից այլ սահմանափակումների առկայության վերաբերյալ։


Նշված եզրակացության ուսումնասիրության արդյունքում պարզաբանում ենք, որ Ավետիս Առաքելյանը 2025 թվականի մայիսի 2-ին ընտրվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ հանրությունից առաջնային մանդատ ստացած Գյումրիի ավագանու կողմից՝ ժողովրդավարական ընտրությունների անցկացման արդյունքում՝ պահպանելով գյումրեցիների քվեն ստացած ընտրացուցակի հաջորդականությունը՝ հաստատված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Ավետիս Առաքելյանը քաղաքական-ներկայացուցչական պաշտոն է զբաղեցնում՝ շարունակելով հաշվետու լինել Գյումրիի ավագանուն»։

1/3011
bottom of page