ՌԴ ԱԳՆ-ն՝ Մոսկվայի և Բաքվի շարունակական բանակցությունների մասին
- Oct 30, 2025
- 1 min read

Ռուսաստանն ու Ադրբեջանը վարում են գործնական բանակցություններ՝ Ռուսաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձը արագ կազմակերպելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Ռիա Նովոստին»-ն։
Զախարովայի խոսքով՝ երկու երկրների համապատասխան կառույցների միջև ընթանում է առարկայական երկխոսություն, որը նպատակ ունի ապահովել Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը հայրենիք։




















