top of page

Ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանի հանրային սննդի կետում. ՍԱՏՄ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 2
  • 1 min read
ree

Քաղաքացու ահազանգի հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում գտնվող «Պասկուչի» հանրային սննդի կետում իրականացված վերահսկողական միջոցառումների՝ դիտարկման ընթացքում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերք: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ 




Մասնավորապես, ժամկետանց են եղել հետևյալ մթերքները. «Աթենք» արտադրատեսակի կիսաապխտած մսային արտադրանք (արտադրված 03․09․2025 թ․, պիտանի է 17․09․2025 թ․), տոստի հաց (արտադրված 27․09․2025 թ․, պիտանի է 30․09․2025 թ․), պաստերիզացված կաթ (արտադրված 03․09․2025 թ․, պիտանի է 30․09․2025 թ․)։



Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է, դրանք տեղում ոչնչացվել են:

ree
ree
ree
ree
ree
ree

1/3012
bottom of page