Դատապարտում եմ ցանկացած բռնարարք․ Կամո Արեյանը՝ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի մասին
- May 3, 2025
- 1 min read
Դատապարտում եմ ցանկացած բռնարարք, անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքին՝ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Ինձ համար դատապարտելի է ցանկացած բռնարարք։ Չեմ հետևել ընթացքին։ Դատապարտում եմ ցանկացած բռնարարք՝ երկկողմանի կլինի, միակողմանի կլինի, կողմ չեմ որևէ բռնարարքի՝ կլինի պաշտոնատար, թե ոչ պաշտոնատար անձ», - լրագրողների հետ զրույցում նշեց նա։






















