Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
- Lilit

- May 13, 2024
- 1 min read

Մայիսի 13-ին Աստանայում դատավոր Այժան Կուլբաևան հնչեցրել է Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևի դատավճիռը, որը մեղադրվում է կնոջ՝ Սալթանատ Նուկենովայի սպանության մեջ, հաղորդում է Zakon.kz.-ն։
Բիշիմբաևը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման։ Նա նշել է, որ չի ցանկացել Նուկենովայի մահը և «այդ երեկո իրադարձությունների նման արդյունք չէր ենթադրում»։ Երկրորդ ամբաստանյալը նշել է, որ իր հանձնարարությամբ հեռացվել են ռեստորանի տեսախցիկների տեսագրությունները, որտեղ մահացել է Նուկենովան: Կուլբաևան հայտնել է, որ ամբաստանյալների մեղքն ամբողջությամբ ապացուցված է։




















