Այտուցներ, խամրածություն, ցան. ինչպե՞ս վերակենդանացնել մաշկը տոներից հետո
- Lilit

- Jan 19
- 2 min read

Տոներն ավարտվեցին, զվարճանքը մնաց հետեւում, բայց մաշկը ակնհայտորեն հոգնած է: Անքուն գիշերներ, քաղցրավենիքներ, դիմահարդարում մինչեւ առավոտ՝ այս ամենը դեմքի վրա այնքան էլ լավ ազդեցություն չի ունենում։ Եթե նայեք հայելու մեջ եւ տեսնեք խամրած մաշկ, այտուցներ կամ ցաներ, խուճապի մի մատնվեք: Կոսմետոլոգ Արմինե Աղաջանյանի հետ միասին կպարզենք, թե ինչպես վերականգնել մաշկի փայլն ու առողջությունը։Ինչո՞ւ է մաշկը հոգնումԱնկեղծ ասենք. տոները մինի-մարաթոն են մեր մաշկի համար։ Հասցնել ամեն ինչ, կատարյալ տեսք ունենալ, վայելել հյուրասիրությունները եւ չմտածել դրա հետեւանքների մասին: Արդյո՞ւնքը։ Ջրազրկված մաշկ, խցանված ծակոտիներ եւ զգացողություն, որ դեմքդ պարզապես բղավում է՝ «Օգնիր»: Բայց լավ նորությունն այն է, որ մաշկը վերականգնելն այնքան էլ դժվար չէ: Ընդամենը մի փոքր ուշադրություն եւ պատշաճ խնամք է պահանջվում:Սկսենք մաքրումիցԱռաջին բանը, որ պետք է անել, մաշկը թարմացնելն ու մաքրելն է։ Մոռացեք կոշտ օճառների եւ ալկոհոլի վրա հիմնված լոսյոնների մասին. ձեր մաշկը հենց հիմա կարիք ունի որոշ խնամքի: Ավելի լավ է միցելյար ջուր կամ հիդրոֆիլային յուղ վերցնել՝ դիմահարդարման մնացորդները հեռացնելու համար։ Այնուհետեւ լվացեք դեմքը փափուկ փրփուրով, որպեսզի հեռացնեք աղտոտվածությունը: Եթե ձեր մաշկը խամրած է թվում, ավելացրեք ֆերմենտային պիլինգ: Այն նրբորեն կհեռացնի մաշկի մահացած բջիջները եւ կթարմացնի ձեր դեմքը։«Բայց եթե մաշկը գրգռված է, ավելի լավ է հետաձգել պիլինգը։ Ձեր գլխավոր խնդիրը չվնասելն է»,-ընդգծում է Արմինեն։Մաշկը սնուցենք խոնավությամբՏոներից հետո մաշկը տառապում է ջրազրկումից։ Մենք նրան վերադարձնում ենք խոնավություն եւ առաձգականություն: Գիալուրոնաթթվի շիճուկը ձեր լավագույն ընկերն է: Կիրառեք այն առավոտյան եւ երեկոյան, որպեսզի մաշկը խոնավ եւ ձիգ պահեք:
Չմոռանանք դիմակների մասին. վերցրեք ալոեի հոյւսվածքների քսուք, վարունգով կամ պանտենոլով: Դա հոգնած մաշկի համար նման է մի բաժակ ջրի: Ինչ վերաբերում է ջրին. խմեք ջուր, քանի որ ներքին խոնավացումը պակաս կարեւոր չէ արտաքին խոնավացումից:Ինչպե՞ս հեռացնել այտուցներըԱյտուցները երկար երեկոներից հետո հաճախակի «հյուրեր են»։ Բայց դրանք էլ կարելի է արագ հաղթահարել։- Դեմքի թեթեւ մերսում. վերցրեք ռոլեր կամ մատների օգնությամբ նրբորեն մշակեք դիմագծերը դեմքի կենտրոնից մինչեւ քունքերը: Սա կօգնի վերացնել այտուցը եւ բարելավել արյան շրջանառությունը:- Աչքերի տակի բծերը. սառեցնող էֆեկտով գելային միջոցները հիանալի են աչքերի տակի պարկերը հեռացնելու համար:- Սառույց. ձեր դեմքը մերսեք սառույցի խորանարդիկներով, որոնք պարունակում են երիցուկ կամ կանաչ թեյ: Սա ոչ միայն թարմացնում, այլեւ նեղացնում է ծակոտիները։Վերցնում ենք բորբոքումներըՔաղցրավենիքը, քնի պակասը եւ սթրեսը հաճախ ցան են առաջացնում։ Գործում ենք արագ եւ զգույշ.- Կիրառեք սալիցիլաթթվով կամ թեյի ծառի մզվածքով մերսում:- Խուսափեք ծանր տոնալ միջոցներից՝ խնդիրը չսրելու համար։- Կավե դիմակները կօգնեն խոր մաքրել ծակոտիները, բայց չեն չորացնի մաշկը։Վերադառնանք փայլինԴեմքի խամրած գույնը, թերեւս, տոների ամենատհաճ հետեւանքն է։ Մաշկի թարմությունը վերականգնելու համար ձեր խնամքին ավելացրեք վիտամին C։ Վիտամին C պարունակող շիճուկները եւ քսուքները փայլեցնում են մաշկը եւ հարթ երանգ հաղորդում: Հակաօքսիդանտ գիշերային դիմակները գործում են՝ մինչ դուք քնած եք, օգնելով մաշկի վերականգնմանը:Եթե զգում եք, որ տնային խնամքը չի օգնում, դիմեք կոսմետոլոգի։ Տոներից հետո հատկապես օգտակար են.- Ուլտրաձայնային մաքրումը. մեղմորեն մաքրում է ծակոտիները եւ բարելավում մաշկի կառուցվածքը:- Բիոռեվիտալիզացիան. հագեցնում է մաշկը խոնավությամբ եւ վերականգնում առաձգականությունը:- Դեմքի մերսումը կթուլացնի լարվածությունը եւ կբարելավի արյան շրջանառությունը։Եվ վերջում... Ձեր մաշկը, ինչպես դուք, վերականգնման կարիք ունեք։ Նրան ժամանակ եւ խնամք տվեք. մաքրեք, խոնավացրեք, պաշտպանեք արեւից: Եվ մի մոռացեք հանգստանալ. լավ քունն ու ճիշտ սնուցումը ավելի լավ են աշխատում, քան ցանկացած քսուք




















