Քրեական հեղինակություններ Աֆոն, մասիվցի Ժիրոն և ևս երկու անձ կալանավորվել են․ մանրամասներ
- Lilit

- Nov 21
- 1 min read

Քրեական հեղինակություններ Աֆոն, մասիվցի Ժիրոն և ևս երկու անձ 2 ամսով կալանավորվել են:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Կոմիտեն, հիշեցնենք, ավելի վաղ մանրամասներ էր հայտնել նրանց առնչվող գործից, նշել՝ ինչում են վերջիններս մեղադրվում ու ինչ է տեղի ունեցել:
Նշենք՝ նոյեմբերի 20-ին համաժամանակյա խուզարկություններ են կատարվել մեղադրյալների և վերջիններիս հետ փոխկապակցված 10 անձանց բնակարաններում: Վարույթն առնչվում է անօրինական եղանակով գումար «ստանալուն», ծեծի ենթարկելուն ու նմանատիպ դրվագների:




















