top of page

Մենք պատրաստ ենք ռևանշի․ երկրպագուների առաջ պարտք ունենք․ Պետրակով

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 12, 2024
  • 1 min read

Երկրպագուների առաջ պարտք ունենք, Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ ասուլիսում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

«Մենք պատրաստ ենք ռևանշի», - ասաց մարզիչը։

Նա հավատացրեց՝ լավ հանդիպում է սպասվում, հաջողության հասնելու հույս ունի։ Իսկ ահա մրցակցի հարկի տակ պարտությունը, Պետրակովի գնահատմամբ, Հայաստանի հավաքականի վատ խաղի հետևանքն էր։

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 13-ին Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:

Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

1/3129
bottom of page