top of page

«Ֆիզիկական ոչնչացման վտանգ էլ կա»․ Հովիկ Աղազարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 7, 2024
  • 1 min read

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24TV-ի եթերում կրկին անդրադարձել է իր անվան շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես, անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները հրապարակային դարձնելու հանգամանքին և ընդգծել, որ ոչ մի դեպքում մանդատը վայր չի դնելու։ «Այս ամենի նպատակը հետևյալն է՝ իմ ու ընտանիքիս շուրջ ստեղծել մի իրավիճակ, որը կդառնա անտանելի, որպեսզի մանդատից հրաժարվեմ, որ հետո ինձ ոչնչացնեն՝ որպես մարդ․ ֆիզիկական ոչնչացման վտանգ էլ կա։ Կարող է պատահի, օրինակ, ենթադրենք, Դաշնակցությունն օգտվի առիթից ու ինձ գնդակահարի հին մեղքերի համար, ասի՝ իշխանությունն է գնդակահարել, կամ իշխանությունը գնդակահարի, ասի՝ Դաշնակցությունն է արել, ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասել է նա։

bottom of page