top of page

Բանկերի մերժումները խնդիր են ստեղծում կույր քաղաքացիների համար. Արսեն Թորոսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 20
  • 1 min read
ree

Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը դիմել է ՊԵԿ-ին և ԿԲ-ին՝ առաջարկելով ուժեղացնել վարչարարությունը այն բնակավայրերում, որտեղ տնտեսվարողները հրաժարվում են անկանխիկ առևտրից։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների՝ անկանխիկ վճարումներով օգտվելու հնարավորությունը։


Թորոսյանը նշել է նաև, որ կան կույր քաղաքացիներ, որոնք բանկերում քարտ ստանալու հարցում բախվում են դժվարությունների, քանի որ որոշ բանկեր հրաժարվում են նրանց սպասարկել կամ պահանջում են խնամակալների դատարանի վճիռ։ Նրա խոսքով՝ այս անձինք ստիպված են կանխիկ ստանալ վճարումները, ինչպես նաև նույն խնդիրն ունեն հենաշարժողական սահմանափակում ունեցող մարդիկ, որոնք չեն կարողանում տանից դուրս գալ։ Նախարարը առաջարկել է լուծել այս խնդիրը՝ ապահովելով նրանց հասանելիությունը համապատասխան ծառայություններին։

1/3010
bottom of page