top of page

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հայտարարությամբ է հանդես եկել

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read
ree

Այսօր ՀՀ-ում պետական ապարատի ճնշումների ներքո շինծու մեղադրանքներով, անհեթեթ պատճառաբանություններով ձերբակալություններ են կատարվում, մարդկանց են պատանդ վերցնում և թշնամաբար հաշվեհարդար տեսնում, նրանց ազատությունը սահմանափակելու միջոցով փորձում են վախեցնել, ճնշել, մարդկանց արդար ձայնը լռեցնել: Վարչակազմի բացահայտ այս գործելաոճը չի տեղավորվում ո՛չ սահամանադրական, ո՛չ օրենսդրական, ո՛չ միջազգային, ո՛չ էլ համամարդկային ու բարոյական արժեհամակարգի մեջ և հիշեցնում է անաստվածության տարիները, երբ կեղծ մեղադրանքներով շինծու դատավարություններ էին իրականացվում ու մարդկային ճակատագրեր խեղվում: Այսօրվա բանտախցերում հայտնված մարդիկ, որոնց թվում են նաև իմ հարազատ եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին, իրենց հավատքը, արժանապատվությունը, հայրենիքը պաշտպանող հայորդիներ են, որոնց նկատմամբ քաղաքական բռնաճնշումներն իրականացվում են քինախնդրությամբ և օրենքի կոպիտ խախտումով՝ պետականամետության շղարշի ներքո: Այս մասին ասել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։


«Թեև Սուրբ Գրքում կարդում ենք, որ երկրի վրա չկա մի մարդ, որ ապրի և մեղք չգործի, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսից, բայց Տերը նաև ասում է. «Առաջին քարը թող նետի նա, ով անմեղ է»։



Իշխանությունն այսօր, կորցնելով իր բարոյական կշիռը, դարձել է վտանգավոր մի խմբակ, որը «ո՛չ Աստծուց է վախենում, ո՛չ էլ մարդկանցից ամաչում, անխիղճ վերաբերմունքով ոտնակոխ է անում օրենքը, խլում ուրիշների իրավունքը», և «վայելում» անպատժելիության պտուղները։ Սակայն չպիտի մոռանանք, որ անպատժելիությունը մարդուն հաճախ դրդում է հիմար և ստոր արարքների։ Ինչպես օրինակ եղավ մեր երկրի հետ՝ խոստացված սիրո, համերաշխության ու միասնության փոխարեն այսօր ունենք անմիաբանություն, ատելություն, պառակտում, իսկ արտաքին քաղաքականության մեջ՝ նվաստացուցիչ ձախողումներ:



Հենց այս տեսակի մարդկանց մասին է Քրիստոս ասում. «Զգուշացե՛ք փարիսեցիներից»: Իսկ մենք գիտենք, որ փարիսեցիները տարբեր միջոցներով ու խորամանկություններով կոծկում են կատարած չար գործերը, որոնք բխում են խաբեբա ու խորամանկ, վախկոտ ու իշխանատենչ, փառասեր ու արծաթասեր սրտից, և փորձում են արդար երևալ՝ որպես Աստծո «երկրպագողներ»»,- նշել է նա:

1/2976
bottom of page