top of page

Վրաստանում բանտից ազատել են Tinder-ից հայտնի խաբեբա Սայմոն Լևաևին

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 15
  • 1 min read
ree

Գերմանիայի խնդրանքով Վրաստանում ձերբակալված հայտնի խարդախ Սայմոն Լևաևը ազատ է արձակվել նախնական արտահանձնման կալանքից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Լևաևը երկու ամիս անցկացրել է Քութայիսիի բանտում։ Նրա փաստաբան Մարիամ Կուբլաշվիլին հայտարարել է, որ իր հաճախորդի դեմ Գերմանիայում հարուցված գործը «լիովին կարճվել է», իսկ գերմանական կողմը հետ է վերցրել իր արտահանձնման հարցումը։

Լևաևը ձերբակալվել է սեպտեմբերի 15-ին Բաթումիի օդանավակայանում։ Նա գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ Ինտերպոլի «կարմիր ծանուցագրով»։ ԶԼՄ-ները հայտնել են, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Բեռլինի բնակչուհու դիմումի հիման վրա, ով պնդում էր, որ դարձել է «մանիպուլյացիաների և հուզական բռնության» զոհ։ Ըստ նրա՝ Լևաևը Tinder-ում ծանոթանալուց հետո իրենից խոշոր գումարներ է շորթել։ Արտահանձնման դեպքում նրան կարող էր սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։

Փաստաբանը չի մանրամասնել, թե արդյոք դիմորդը հետ է վերցրել իր պահանջները։

Սայմոն Լևաևը (իսկական անունը՝ Շիմոն Եհուդա Հայութ) 35-ամյա Իսրայելի քաղաքացի է, որը հայտնի է դարձել Netflix-ի «Խարդախը Tinder-ից» վավերագրական ֆիլմի շնորհիվ։

Նա ներկայացել է որպես ադամանդի միլիարդատիրոջ ժառանգորդ, ցուցադրում է իր շքեղ ապրելակերպը սոցիալական ցանցերում՝ մասնավոր ինքնաթիռներ, դիզայներական հյուրանոցներ, թանկարժեք մեքենաներ և օգտագործում էր իր շքեղությունը՝ կանանց խաբելու համար՝ հարյուր հազարավոր դոլարներ կորզելու համար։

Լրագրողները գնահատում են, որ նրա սխեմաներից առաջացած ընդհանուր վնասը կարող է հասնել 10 միլիոն դոլարի, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

bottom of page