Նարեկ Կարապետյանը ընդունել է «Աղոթքի նախաճաշի» մասնակից USCIRF-ի փոխնախագահին․ «Մեր ձևով»
- Lilit

- Nov 15
- 1 min read

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․
«Միացյալ Նահանգների Կրոնական Ազատությունների Հանձնաժողովի (USCIRF) փոխնախագահ Ասիֆ Մահմուդի և «Քրիստոնեական Համերաշխություն Միջազգային» (CSI) կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Էիբների հետ շրջեցինք Երևանում, իսկ այնուհետև հանդիպում ունեցանք մեր գրասենյակում, որտեղ նրանց ներկայացվեցին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ՝ մասնավորապես այդ կապի բացակայությունը»։
Հիշեցնենք, որ «Աղոթքի նախաճաշի» մասնակիցները կոչ էին արել իշխանություններին ազատ արձակել ձերբակալված հոգևորականներին։




















