top of page

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը մտնում է նոր փուլ

  • Writer: Lilit
    Lilit
  • 7h
  • 1 min read
ree

 ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին՝ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում։


Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը, Յոհաննես Լուխների գլխավորությամբ, նոյեմբերի 5-6-ը գտնվում է Երևանում՝ հայկական կողմին վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը փոխանցելու նպատակով։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի հիմնական ուղղություններն ու իրականացման մեխանիզմները։ Արփինե Սարգսյանը նշել է, որ վիզաների ազատականացման գործընթացը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է՝ միտված վստահության ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը։ Նախարարը հավելել է, որ գործողությունների ծրագիրը Հայաստանի համար ռազմավարական փաստաթուղթ է՝ քաղաքացիների շարժունակության և հանրային անվտանգության բարեփոխումների ոլորտներում։


Արփինե Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին ազատ և արժանապատիվ կերպով ճանապարհորդել դեպի Եվրոպական Միություն։

1/2946
bottom of page