Բրբանքի հայկական եկեղեցու բակում հավաք կլինի՝ ի աջակցություն կալանավորված հոգեւորականների եւ Սամվել Կարապետյանի
- Lilit

- Jun 29
- 1 min read

Այսօր ԱՄՆ–ի Բրբանքի Էջմիածնական թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդաց Մայր Տաճարի բակում պատարագից հետո Էջմիածնի զորակցական հավաք է լինելու։
Նույն տեղում կազնակերպվելու է զորակցական ստորագրահավաք հետևյալ ուղերձով. «Հայաստանի գործող իշխանությունը փորձում է ավարտին հասցնել այն, ինչ դարերով ձգտել են մեր թշնամիները։ Հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային արժեքների և ինքնության դեմ պատերազմի հստակ արտահայտություն են։ Պահն օրհասական է։ Վերահաստատում եմ իմ անվերապահ աջակցությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Պահանջում եմ՝ դադարեցնել հալածանքները Ազատ արձակել Միքայել և Բագրատ Արքեպիսկոպոսներին, Սամվել Կարապետյանին ու մյուս ապօրինաբար կալանավորվածներին»։ Կիլիկիո թեմի բոլոր եկեղեցիներում քարոզների ընթացքում փոխանցվելու է միասնական պատգամ՝ ի պաշտպանություն Էջմիածնի»։
Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ Սամվել Կարապետյանի ընտանիքի նախաձեռնությամբ պատրաստվում են հատուկ տեսանյութեր՝ գործարարի առնչությամբ։




















