top of page

Ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն․ կան տուժածներ

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

Մայիսի 1-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։

Պարզվել է, որ  «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն․ կան տուժածներ։

Ըստ նախնական տվյալների տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, իսկ մյուսը հոսպիտալացվել է:  

1/2505
bottom of page