top of page

«Այս ՔՊ-ականը վերջին շրջանում օճառը ձեռքին «լավ աշխատում» է Նիկոլ Փաշինյանի համար». Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 days ago
  • 1 min read

ՔՊ-ական Արսեն Թորոսյանի՝ իմպիչմնեթի գործընթաց սկսելու առաջարկով նամակը պատռելը, քաղաքական քծնանքի հերթական դրսևորումներից է, ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Այս ՔՊ-ականը վերջին շրջանում օճառը ձեռքին «լավ աշխատում» է Նիկոլ Փաշինյանի համար։ Մեկ ամիս առաջ էլ Հանրայինի եթերում արցախցիների՝ հայրենիք վերադառնալու թեմայով էր կեղտոտ մտքեր շաղ տալիս։ Մի խոսքով՝ նոր չէ, որ պիտի իմանաք, թե իրականում ով կամ ինչ է սույն ՔՊ-ականը։

Բայց խոսքս ոչ թե նրա անձի, այլ արարքի մասին է։ Պատռելով նամակը, ինչպես դա սովորաբար լինում է քծնանքի ցանկացած դրսևորման ժամանակ, Թորոսյանը պարզապես արջի ծառայություն է մատուցել Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե դավաճանների իշխանության նպատակն իմպիչմենթի գործընթացը հենց բնում խեղդելն է, ապա նման արարքով Թորոսյանը պարզապես զրկում է ընդդիմադիր պատգամավորներին այդ առաջարկի հանդեպ թեկուզ աննշան արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու հնարավորությունից։ Ի վերջո, ո՞վ կցանկանար՝ իր անունն Արսեն Թորոսյանի անվան կողքը դրվեր»,-գրել է նա։

1/2505
bottom of page