top of page

Ես պատրաստ էի հրաժարվել «Ռեալ» տեղափոխվելու իմ երազանքից հանուն նրա․ Մբապեն՝ եղբոր մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ պատրաստ էր երկարաձգել պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ՝ հանուն իր կրտսեր եղբոր՝ Իթան Մբապեի։

«Իմ եղբոր համար ՊՍԺ-ն երազանք էր, ինչպես «Ռեալը» ինձ համար։ Մի օր ես նրան ասացի, որ երազում եմ «Ռեալի» մասին, բայց կարող հրաժարվել դրանից, եթե դա փչացնի քո կարիերան ՊՍԺ-ում: Նա իմ եղբայրն է, ես հանուն նրա կերկարաձգեի պայմանագրիս ժամկետը ու կմնայի Փարիզում։ Սակայն Իթանը թույլ չտվեց, որ այդպես գործեմ»,- CliqueTV-ին տված հարցազրույցում ասել է Մբապեն:

Անցած ամառ Կիլիանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Նրա 17-ամյա եղբայր Իթանը նույնպես հեռացավ ՊՍԺ-ից և միացավ «Լիլին»։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

1/2231
bottom of page