top of page

Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ը, BMW-ն և Chevrolet-ն. կան վիրավորներ

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմանում Քրիստափոր և Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser, BMW և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով երկու հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել փրկարարները, շտապօգնության բժիշկները, պարեկները:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

1/2278
bottom of page