top of page

Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությունից պահանջել ենք ներկայացնել համերգի անցկացման ժամկետները. այս պահին պատասխան չունենք դեռ. Անդրեասյան

Թե երբ է տեղի ունենալու Սնուփ Դոգի համերգը, չեմ կարող ասել, քանի որ ԿԳՄՍՆ-ն չի կազմակերպում համերգը, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ նախարարությունն ընդամենը ֆինանսավորող կողմն է. «Համերգի բանակցություններն ու կազմակերպումն այլ ընկերություն է արել, և մենք նրանցից պահանջել ենք ներկայացնել համերգի կայացման մոտավոր ժամկետները, ինչպես նախատեսված է պայմանագրով։ Սպասում ենք պատասխանի։ Մեր տեղեկություններով՝ իրենք բանակցություն են վարում այդ օրերի շուրջ»։

1/2298
bottom of page