Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով են մեկնարկել ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Oct 26
1 min read

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով են սկսել իրենց ելույթները։
Գալստյանը 67 կգ քաշային կարգում 5։1 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցչին, իսկ Ասլանյանը 63 կգ քաշային կարգում 10։0 հաշվով առավելության է հասել Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ։




















