top of page

Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել

  • 2 hours ago
  • 1 min read


Հուլիսի 25-ին ՆԳՆ-ն հաղորդում է ստացել, որ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել, ձեռնարկված միջոցառումներով մեկ անձ ձերբակալվել է, ներկայացվել նախաքննական մարմին: Այս մասին տեղեկացրեցին  ՆԳՆ-ից:

Հավելենք, որ մամուլում տեսանյութ է տարածվել և տեղեկություններ շրջանառվել, որ իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը:

bottom of page