top of page

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել

  • 6 hours ago
  • 1 min read

Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին ոստիկանությունը մի քանի նահանգներում իրականացված խուզարկությունների ընթացքում տասնյակ անձանց է ձերբակալել։


Անցյալ շաբաթ տեղի ունեցած նմանատիպ քննությունից հետո, «ահաբեկչական» հետաքննության շրջանակներում թիրախում են հայտնվել իրավաբաններ, գիտնականներ, լրագրողներ, ուսանողներ ու սոցիալիստական տարբեր խմբերի ներկայացուցիչներ։ Իրավապահների այսօր առավոտյան իրականացրած միաժամանակյա գործողությունները կապված են հուլիսի 7-8-ը մայրաքաղաք Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ։


Խուզարկություններն ու ձերբակալությունները միաժամանակ կատարվել են Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Քոջաելիում, Անթալիայում, Դերսիմում, Ուրֆայում, Չանաքքալեում և Բուրսայում։ Ոստիկանության կողմից վերցված անձանց թվում կան գիտնականներ, փաստաբաններ ու իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ, տարբեր ասոցիացիաների ու արհմիությունների անդամներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։

1/3477
bottom of page