top of page

Հրապարակվել է 18 երկրների անունները, որոնք կմասկանցեն «Մանկական Եվրատեսիլ 2025»-ին

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 1
  • 1 min read
ree


«Մանկական Եվրատեսիլ»-ի ինստագրամյան պաշտոնական կայքը հրապարակել է այն 18 երկրների անունները, որոնք կմասկանցեն «Մանկական Եվրատեսիլ 2025»-ին: 

«Ահա առաջին հայացքը բեմից: Դիզայնը ոգեշնչված է վրացական ժառանգությամբ և լանդշաֆտներով»,- լուսանկարներին կից հապարակվել է junioreurovisionofficial  Ինստագրամի էջում:  

Հիշեցնենք՝ Մանկական Եվրատեսիլը կկայանա Թբիլիսիում, դեկտեմբերի 13-ին։ 

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ Լեոն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Հաղթեց Անդրիա Պուտկարաձեն, ով ներկայացնում էր Վրաստանը` TO MY MOM երգով:

2024-ին մրցույթն անցկացվեց Մադրիդում։ Մասնակցում էր 17 երկիր։ 

Մրցույթին մասնակցեցին Ալբանիան, Հայաստանը, Կիպրոսը, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդիոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սան Մարինոն, Իսպանիան և Ուկրաինան։

ree

1/3012
bottom of page