Մեր որդիական խոնարհումն ու հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ազգընտիր գահակալ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս
- Lilit

- 10 minutes ago
- 1 min read

Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի քահանաների հայտարարությունը.
«Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դասս՝ ի մասնավորի.
1. Դնիպրո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպ ավգ. քահանա Բաբուճյանս
2. Չերկասի քաղաքի Սրբոց Թարգմանչաց մատուռի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Շահնազարյանս
3. Օդեսա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանս
4. Չերնովցի քաղաքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Շահնազարյանս
5. Խարկով քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Ադամյանս
6. Նիկոլաև քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Յապարյանս
7. Լվով քաղաքի Սուրբ Աստվածածնի Վերափոխման առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կարապետ քահանա Ղարիբյանս
8. Զապորոժյե քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանս
9. Կիև քաղաքի Սրբոց Նահատակաց մատուռի հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս
Մեր խորագույն անհանգստությունն ենք հայտնում Հայաստանում և հատկապես մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:
Դատապարտելի է մեզ համար տարբեր աստիճանակարգություն ունեցող մեր եկեղեցականների հակականոնական և պառակտիչ ընթացքը, որը ցավալիորեն արտահայտվում է իշխանությունների հակաեկեղեցական տրամադրություններին և հարձակումներին համահունչ:
Մենք՝ հոգևորականներս, ուխտ ենք անում՝ խոստանալով հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնին, հնազանդվել և կատարել Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահին ուղիղ հաջորդականությամբ բազմած Ամենայն Հայոց կաթողիկոսին: Վերոնշյալ հնազանդությունը արտահայտվում է նաև եկեղեցական արարողությունների և հատկապես Սուրբ Պատարագի ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի, թեմակալ առաջնորդի, ինչպես նաև Հայաստան աշխարհի հիշատակմամբ: Միտումնավոր կերպով այս հատվածի զեղչումը համապատասխանաբար հրաժարումն է տրված ուխտից:
Ուկրաինայում հոգևոր սպասավորություն իրականացնող քահանաներս մեր որդիական խոնարհումն ու հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և ազգընտիր գահակալ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Կոչ ենք անում մեր հոգևոր եղբայրներին և մեր Սուրբ եկեղեցու հավատացյալներին անշահախնդիր կերպով հավատարիմ մնալ մեր Մայր Եկեղեցուն»։




















