top of page

Դուք էժանագույն պրոպագանդա եք ու վերջ. Արայիկ Հարությունյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 23
  • 1 min read
ree

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի  աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ մամուլի հրապարակումներից մեկին:


«Այսօր պետական մարմինների շատ ներկայացուցիչներ էին հավաքվել համալիրում կարևոր հարցեր քննարկելու, իրենց առաջարկները քվեարկությունների միջոցով ներկայացնելու, երկրի ղեկավարներին լսելու համար: Բայց դրա մասին առանձին կխոսեմ:



Հիմա էլի մամուլի մասին: Ուրեմն այսօր համալիրում կար մոտ 7500 մարդ, ճնշող մեծամասնությունը պետական համակարգից: Վերջին րոպեներին գրեթե դատարկ աթոռ չկար: Հիմա այս մարդիկ գնում են տուն, բացում են իմ կողմից «սիրված» «Հրապարակը» ու կարդում, որ իրենք «թռել» են միջոցառումից: Ո՞նց է վերաբերվելու նրանց մեծամասնությունը այս լրատվամիջոցին այսուհետ:



Իհարկե, անլուրջ են համարելու ու այլևս չեն բացելու այն: Որ ասում եմ դուք լրագրությամբ չեք զբաղվում, նեղանում եք: Դուք էժանագույն պրոպագանդա եք: Ու վերջ»,- գրել է Հարությունյանը:

bottom of page