Աստանայի փողոցներից մեկը կանվանակոչվի Մեսրոպ Մաշտոցի անունով
- Lilit

- Nov 20
- 1 min read

Աստանայի փողոցներից մեկը կանվանակոչվի Մեսրոպ Մաշտոցի անունով: Արարողությունը կկայանա վաղը: Հայտնում է Առաջին ալիքը։
Նշենք, որ դեռևս նախորդ տարի ապրիլին՝ Ղազախստանի նախագահի Երևան այցի ժամանակ, քննարկվել էր փոխադարձության սկզբունքով Աստանայում Մաշտոցի անվան պուրակ և Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակ հիմնելու հարցը:
Երևանի ավագանու որոշմամբ այս տարվա ապրիլին Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով:




















