top of page

Փաշինյանն անոնսում է, որ նոր լիցք է հաղորդվելու Մայր Աթոռի դեմ հարձակումներին.Աբրահամյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 17, 2025
  • 1 min read


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Փաշինյանը, անդրադառնալով Վաղարշապատում ՔՊ թեկնածուի հաջողությանը, անոնսում է, որ դրանով նոր լիցք է հաղորդվելու Մայր Աթոռի դեմ հարձակումներին:

Այս սցենարը մինչև ընտրություններ քննարկվել էր և ի սկզբանե պարզ էր, որ ՔՊ-ին քաղաքը վերցնելն անհրաժեշտ է ոչ թե դասական առումով կառավարման, այլ Վեհարանի դեմ գործողությունների համատեքստում:

Սրանով էր պայմանավորված երկրի ողջ ռեսուրսի կենտրոնացումը Վաղարշապատի ուղղությամբ, որովհետև այն ոչ թե համայնքային, այլ սեփական երկիրը հարվածի տակ դնելու նախաձեռնության մի շրջափուլն էր:

Թեև Վաղարշապատում բուն ՔՊ թեկնածուն խուսափում էր, շրջանցում Կաթողիկոսի և Մայր Աթոռի դեմ հայտարարություն հնչեցնելուց, սակայն իր մասով իշխանության ակնկալիքն այլ էր:

Ինքն իշխանությանը պետք էր արտաքին ֆոնը պահելու և պրոցեսն անհրաժեշտ կետին հասցնելու համար, իսկ հաջորդիվ խաղի մեջ կմտցվեն նրանք, ովքեր պատասխանատու են եկեղեցու, ազգայինի և սեփական հանրության դեմ հակապետական գործունեության համար»:

1/3124
bottom of page