top of page

670,000 մարդ անօրինական կերպով գտնվում է Ռուսաստանում

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 23
  • 1 min read

ree

Շուրջ 670,000 մարդ ապօրինի գտնվում է Ռուսաստանի տարածքում, որոնց մեկ երրորդը կանայք և երեխաներ են:  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը։

«Այսօրվա դրությամբ  շուրջ 670,000 մարդ երկրում մնում  է անօրինական կերպով: Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նրանց մեկ երրորդը կանայք և երեխաներ են»,- ասել է նա։ 

Գորովոյն ընդգծել է, որ սեպտեմբերի 10-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնությունում անօրինական կերպով գտնվող օտարերկրացի քաղաքացիների նկատմամբ վարչական և պատժիչ միջոցների մասին օրենքը, որը ենթադրում է ընդհուպ մինչև ապօրինի կերպով երկրի տարածքում գտնվող անձանց արտաքսում։ 

1/3011
bottom of page