Դանակահարություն՝ Արտաշատում
- Lilit

- Aug 19
- 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․
«Օգոստոսի 17-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիճաբանության հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք, քթի, մեջքի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 49-ամյա մի արտաշատցի։
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Արազի փողոցում վիճաբանության ժամանակ 49 և 38 տարեկան տղամարդիկ միմյանց հարվածել են, ապա 38-ամյա տղամարդը դանակով երկու անգամ խփել է համաքաղաքացուն։
Դեպքից կարճ ժամանակ անց Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում 38-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»։




















