top of page

«Իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հետևանքն է»․ Մայր Աթոռը՝ վերաքննիչ քրեական դատարանի որոշման մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 1
  • 1 min read
ree


«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է 2025թ. հուլիսի 30-ին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով կալանքը կիրառելու մասին սկզբնական ապօրինի դատական ակտը թողնվել է ուժի մեջ։

Հայտարարությունում նշված է․

Առաջին ատյանի դատարանը 2025թ. հունիսի 28-ին Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կալանքը կիրառել էր գործի քննությանը խոչընդոտելու և հանցանք կատարելու մտացածին հիմնավորումներով։

Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին անազատության մեջ պահելը խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն է և ուղղակի հետևանք իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի։

Հորդորում ենք դատական և դատախազական մարմիններին անհապաղ ազատ արձակել անհիմն կալանավորված Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»։

1/3012
bottom of page