top of page

Օր առաջ պետք է իշխանազրկել սրանց, ՔՊ-ն արտաքին քաղաքական վեկտորը թեքում է դեպի Թուրքիա. Սարգսյան

  • Jul 4, 2025
  • 1 min read

Սամվել Կարապետյանը իշխանությունը բռնությամբ տապալելու որևէ կոչ չի արել, ընդամենը կոչ է արել պահպանել ազգային արժեքները, իսկ քանի որ իշխանությունը գնում է ազգային արժեքների ոչնչացման ուղղությամբ, հետևաբար պետք է այսպիսի շինծու գործերով ճնշեին ազգային արժեքների պահպանությանն ուղղված խոսքը:  Այս մասին Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում լրագրողների հետ ունեցած հարցազրույցում ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: 

Հարցին, թե ինչպես պետք է կանխել այս գործընթացները Սարգսյանը պատասխանեց. «Օր առաջ պետք է իշխանազրկել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, այս իշխանությունը արտաքին քաղաքական վեկտորը թեքում է դեպի Թուրքիա»: 

1/3430
bottom of page