top of page

«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է. Ինձագի

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 days ago
  • 1 min read

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով։

««Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է։ Ֆլիկի գլխավորությամբ ակումբը հիանալի կազմակերպված հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է Ինձագին արտագնա խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 30-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։

bottom of page