top of page

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը կփորձի համոզել Թրամփին

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 20
  • 1 min read

ree

«Ես ձգտում եմ համոզել Թրամփին և նրա թիմին, որ միջամտի հայ-ադրբեջանական հարեբերությունների կարգավորմանը։ Եթե Թրամփը ցանկանում է լինել խաղաղություն ստեղծող, սա նրա համար հիանալի հնարավորություն է»,- Vesti.az-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան։ Վերջինս կարևորել է, որպեսզի վերկանգնվի ԱՄՆ-ի դիվանագիտական դերը խաղաղ կարգավորման գործընթացում։


Բրայզայի խոսքով՝ կողմերը մոտ են խաղաղությանը. «Մենք գիտենք, որ երկու կողմն էլ մոտ է համաձայնությանը, բայց Փաշինյանը լուրջ քաղաքական դիմադրություն ունի։ Հուսով եմ, որ Թրամփը կցանկանա իր ներդրումն ունենալ: Տեսնենք։ Առայժմ նա կենտրոնացած է Վաշինգտոնում իր իշխանության ամրապնդման վրա և առաջնահերթություն է տալիս Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղությանը»,- ընդգծել է նա։

1/3011
bottom of page