Գարեգին վարդապետ Համբարձումյանը Վաշինգտոնում բարձրացրել է Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի, հայ գերիների ազատ արձակման հարցերը
- Lilit
- Feb 11
- 1 min read

Վաշինգտոնում Գարեգին վարդապետ Համբարձումյանը մասնակցել է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին:
Նա ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված հայության հիմնարար իրավունքների, Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հարցերը։ Հայր Գարեգինը ամերիկացի օրենսդիրներին հորդորել է վճռական գործողություններ ձեռնարկել Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձն ապահովելու գործում։
Գարեգին վարդապետը ԱՄՆ օրենսդիրներին ներկայացրել է Ամերիկայի Հայ իրավաբանների ասոցիացիայի հետ պատրաստված մանրամասն զեկույցներ, որոնք փաստում են օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։