Հայաստանի արձագանքը լրագրողական արտահայտություններին ՌԴ հեռուստաեթերում տարակուսանք է առաջացնում. Զախարովա
- Lilit
- Jan 16
- 1 min read

Հայաստանի արձագանքը ռուսական հեռուստատեսությունում լրագրողական հայտարարություններին տարակուսանք է առաջացնում, Երեւանին հայտնի է Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելը՝ կապված «Вести недели» հաղորդաշարի թողարկման հետ։ ՀՀ ԱԳՆ-ում հայտնել են, որ հունվարի 12-ի հաղորդման մեջ հնչեցվել են արհեստականորեն գեներացվող նարատիվներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։
«Մենք Երեւանից միշտ լսել ենք, որ Հայաստանըհավատարիմ է խոսքի ազատությանը, եւ առավելեւս Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա իրհրամայականն է դարձրել: Մեր պաշտոնականարձագանքը, ոչ թե տեսակետը, այլ պետությանպաշտոնական դիրքորոշումը, քաջ հայտնի էԵրեւանին»,- նշել է Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվանհետեւողականորեն խոսում է 2020-2022թթ. ամենաբարձր մակարդակով եռակողմհամաձայնագրերի հիման վրա ՀարավայինԿովկասում բոլոր տրանսպորտային եւտնտեսական կապերի համապարփակապաշրջափակման մասին։ «Խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-իհայտարարությունների մասին է։
Կապաշրջափակվեն բոլոր տնտեսական եւտրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում։ ՀայաստանիՀանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ԻնքնավարՀանրապետության միջեւ տրանսպորտայինհաղորդակցության անվտանգությունը՝ երկուուղղություններով քաղաքացիների համարտրանսպորտային միջոցների եւ բեռների անարգելտեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցություններինկատմամբ վերահսկողությունն իրականացնում էՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը, եւ կողմերիհամաձայնությամբ կապահովվի ՆախիջեւանիԻնքնավար Հանրապետությունը Ադրբեջանիարեւմտյան շրջանների հետ կապող նորտրանսպորտային հաղորդակցություններիկառուցումը։
Զախարովան նշել է, որ հենց այստրամաբանությունն է ընկած եռակողմաշխատանքային խմբի գործունեության հիմքում ՝Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանիփոխվարչապետների նախագահությամբ։ Խմբիշրջանակում հնարավոր եղավ հասնել զգալիգործնական արդյունքների եւ մոտենալ Ադրբեջանիեւ Հայաստանի միջեւ երկաթուղայինհաղորդակցության վերականգնմանն ուկազմակերպմանը։
Նա հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խումբը երբեք չի քննարկել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը։ Ընդհակառակը, համաձայնություն է ձեռք բերվել, որ երկրներն ունեն ինքնիշխանություն եւ իրավասություն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ. «Ցավոք սրտի, արեւմտականների կործանարար ազդեցության եւ հայկական կողմի որոշման պատճառով, որն աշխատում էր կողմնակի աշխատանքային խմբում, ինչպես գիտեք, նույնպես կանգ է առել»,- նշել է նա։