top of page

Մենք չենք ցանկանում հունվարին խաղացողներ վաճառել. «Չելսի»-ի գլխավոր մարզիչ

  • Dec 20, 2024
  • 1 min read

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի հետ կապված «կապտանռնագույնների» ծրագրերի մասին:

«Մենք չենք ցանկանում հունվարին վաճառել խաղացողներին... բայց միգուցե այն խաղացողները, ովքեր շատ խաղաժամանակ չեն ունեցել, դժգոհ լինեն և ցանկանան հեռանալ»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Մարեսկայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ներկայումս Լոնդոնի «Չելսին» զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Թիմը 16 խաղում վաստակել է 34 միավոր։

 «Լիվերպուլը» 15 խաղում 36 միավորով գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

 
 
1/3233
bottom of page