top of page

Ռուս գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին բաց վիրտուալ միջավայրը ինքնաուսուցանվող ԱԲ-ի համար

Գիտնականները փորձում են ստեղծել համատեքստային ուսուցանման միջոցներ (In-context Reinforcement Learning կամ In-Context RL) ԱԲ-ի համար։ Խոսքը համեմատաբար նոր ուղղության մասին է ԱԲ ոլորտում. այդ մոտեցումը թույլ կտա մոդելին արագ ադապտացվել նոր խնդիրներին՝ օգտվելով հուշումներից եւ համատեքստից, առանց երկարատեւ ուսուցման, զրոյից, գրել է naked-science-ը։

Արդյունքում՝ ԱԲ-ը կարող է արդյունավետ փոխգործակցել անգամ բավական բարդ շրջակա միջավայրի հետ։ In-Context RL-ը համարվում է հեռանկարային այնպիսի ոլորտներում, ինչպիսին են անհատականացված երաշխավորությունները ինտերնետ-խանութների գնորդների, ռոբոտների եւ ինքնավար մեքենաների կառավարման համար։

Բայց ուսուցանման համար անհրաժեշտ է հատուկ վիրտուալ միջավայր՝ թվային զորադաշտ։ Եվ T-Bank AI Research լաբորատորիայում որոշել են ստեղծել իրենց սեփական բաց վիրտուալ միջավայրը։

Նոր միջավայրը ստեղծվել է JAX բազայի հիման վրա՝ տեխնոլոգիա բարձրարտադրողական ծրագրեր ստեղծելու համար։ Ի տարբերություն ավելի դանդաղ բաց անալոգների՝ ստեղծված XLand-MiniGrid-ը կատարում է մեկ վայրկյանում միլիարդավոր գործողություններ։

Այստեղ հավաքվել է նաեւ ԱԲ 30 հազար գործողությունների 100 մլրդ օրինակ։ Վիրտուալ միջավայրի հատկությունները ԱԲ-ի ուսուցանման համար պարզեցնում են հետազոտությունները եւ նոր հայտնագործություններն այս ոլորտում։

Ի տարբերություն բարձր բարդության գոյություն ունեցող միջավայրերի՝ XLand-MiniGrid-ը հասանելի է եւ տեղադրված է GitHub-ում։

1/2298
bottom of page