Վաղը մենք պաշտոնապես կազդարարենք TRIPP ծրագրի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան
16 hours ago
1 min read

Նոյեմբերի 22-ին պաշտոնապես կազդարարվի TRIPP նախագծի մեկնարկը։ Այս մասին DigiTec 2026-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ բաց քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ծրագրի կարևոր բաղադրիչներից են էներգետիկան և էլեկտրաէներգիայի տարանցումը։ Հայաստանը նախատեսում է իր էլեկտրաէներգետիկ ցանցը կապակցել Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին։
«Մենք արդեն կապակցված ենք Իրանի և Վրաստանի հետ և ներդրումներ ենք անում, որ էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։ Սա շատ կարևոր և անհավատալի վերափոխում է»,- ասել է Փաշինյանը։




















