Ալեն Սիմոնյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը մասնակցում է Մասկվայում անցկացվող ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը:
Նիստը մեկնարկել է համատեղ լուսանկարվելու արարողությամբ, որից հետո ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ընթերցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը մասնակիցներին։
Ուղերձում Պուտինն ընդգծել է ԱՊՀ տարածքում անվտանգության ամրապնդման կարևորությունը՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի և աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների սրման պայմաններում։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ԱՊՀ երկրների անվտանգության և ինքնիշխանության ամրապնդման համար անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել համապատասխան կառույցների վերլուծական և կանխատեսման ներուժը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ հայկական պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև ԱԽ գրասենյակի ղեկավարը և քարտուղարի երկու խորհրդականները։
Գործուղման ճանապարհածախսն ու օրապահիկը կհոգա վարչապետի աշխատակազմը, իսկ մյուս ծախսերը՝ հրավիրող կողմը։




















