top of page

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները կժամանեն Հայաստան

20 hours ago
1 min read


Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները՝ մասնակցելու սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի 67-րդ նիստին։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ստորագրած համապատասխան կարգադրությունից։



Այցը կազմակերպվում է Ազգային ժողովի նախագահի համապատասխան կարգադրության համաձայն։ Պատվիրակություններին կընդունի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, իսկ ընդունելության կազմակերպչական աշխատանքները հանձնարարվել են ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանին։

1/3731
bottom of page