top of page

Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. հայտնի է ինչ են առգրավվել

17 hours ago
1 min read

Այս տարի արդեն 3-րդ անգամն են խուզարկում Սամվել Կարապետյանի տունը, 4-րդ անգամ` Նարեկ Կարապետյանի բնակարանը, ասել է Կարեն Կարապետյանը՝ հայտնելով, որ Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է, երեխաների համակարգիչներն են առգրավվել: Այս մասին հայտնել է նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»,-հայտնում են ՔԿ-ից։



Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություններ են իրականացվում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում։

1/3723
bottom of page